ԵԱՏՄ շուկայում մի շարք արդյունաբերական ապրանքների գծով առաջատար մատակարար և վաճառող է  հանդիսանում «TradeExport» միջազգային ընկերությունը: Մեր գործունեության ծավալումը կենտրոնացած է Եվրասիական տնտեսական միության երկրների և նրանց աշխարհագրական հարևանների շուրջ՝ B2B ձևաչափով: Տարիներ շարունակ ընկերությունը մատակարարում է ապրանքների լայն ընտրանի՝ սկսած թեթև արդյունաբերությունից մինչև բարձր տեխնոլոգիաներ, այդ թվում՝ ժամանակակից բժշկական սարքավորումներ, պլանշետներ, ֆանկոյլներ, Էլեկտրաէներգյաի բազմասակագնային, միկրոպրոցեսորային էլեկտրոնային տարատեսակ հաշվիչներ և այլն: Ընկերությունը նաև ունի մատակարարման էքսկլյուզիվ պայմանագրեր մի շարք հայկական գործարանների հետ՝ արտահանելով օդային արդյունաբերության էլետրոնային պահեստամասեր: Նշված ապրանքները մեր գործունեության ապրանքացանկի միայն մի փոքր մասն են կազմում:

Թրեյդ Էքսպորտը հանդիսանում է վաճառքի տարածքային պաշտոնական ներկայացուցիչ գրասենյակային կահույքի և ճարտարապետական լուծումների ամենահայտնի իտալական բրենդերից UniFor-ի (https://www.unifor.it/) Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Ուկրաինայի տարածքներում: 

Երկար տարիներ ընկերությունը իրականացնում է սորսինգ և ներկրում ապրանքներ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Անգլիան, Չինաստանը, Ռուսաստանը, Մոնղոլիան և այլն:  Բազմամյա փորձը և պրոֆեսիոնալ մոտեցումը մեզ թույլ են տալիս գտնել առավել արդյունավետ լուծումներ ցանկացած բարդության անհետաձգելի խնդիրների համար՝ նվազագույնի հասցնելով հնարավոր ռիսկերը:

Ընկերության նպատակը հաճախորդների հետ ամուր, տևական և փոխշահավետ համագործակցության ստեղծումն է և տնտեսական կապերի զարգացումը ԵԱՏՄ երկրների միջև: